Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում «Դեղին գետի հիշողությունը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման շրջանակներում տեղի կունենա բանախոսություն։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ, Շանսիի հին ճանապարհը․ Շանսիի քաղաքակրթության և միջազգային ցուցահանդեսի պատմությունը» խորագրով բանախոսությունը (համաժամանակյա թարգմանությամբ) կվարի Շանսի նահանգային հնագիտության ինստիտուտի փոխտնօրեն Գաո Ջընհուայի։
Բանախոսը իր ելույթի ընթացքում կխոսի Չինաստանի Շանսի նահանգի տեղագրական առավելությունների, հարուստ հնագիտական ժառանգության և դրա համաշխարհային նշանակության, ինչպես նաև չինական քաղաքակրթության ձևավորման ու զարգացման գործընթացում ունեցած դերի մասին։ Նա կներկայացնի նաև տարածաշրջանում կատարված կարևոր հնագիտական պեղումները՝ սկսած 1926 թվականին Շանսի նահանգի Սյա շրջանի Սիյին գյուղում իրականացված առաջին անկախ դաշտային աշխատանքներից, որոնք հիմք դրեցին չինական հնագիտության գիտական ավանդույթին։
Մուտքն ազատ է։