Ամանորի նախապատրաստություններում համերն առանցքային դեր ունեն. դրանք կրկնվող են, միևնույն ժամանակ` փոփոխվող և նորաձև։ Ամանորի համերը, որպես մշակութային լեզու, պատմում են ժամանակի, մեր ինքնության և շարունակականության մասին պատմություններ։
Դեկտեմբերի 26-ին` ժամը 16։00-ին, Ամանորին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ի՞նչ են պատմում Ամանորի համերը» խորագրով բանախոսությունը, որը կվարի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը։
Բանախոսը կներկայացնի Ամանորի հայկական ավանդական խոհանոցը, դրա հետագա փոփոխություններն ու ժամանակակից զարգացումները։
Միջոցառման մուտքն ազատ է։